Տարեկան հաշվետվություն 2024
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2024 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]
ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 27.02.2025թ.-ին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը […]
Գլխատում, խոշտանգում, դիակների անարգանք, էթնիկ զտում. Ադրբեջանի դեմ ի՞նչ հայցերից հրաժարվելու հարց է քննարկում Հայաստանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային դատական ատյաններում երկու երկրների՝ միմյանց դեմ ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելն է: Այս պայմանը առաջ է քաշել ադրբեջանական կողմը: Չնայած հայտարարություններին, որ հայցերի վերադարձի շուրջ երկու երկրներն այս պահին համաձայնության չեն եկել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցերից փոխադարձաբար հրաժարվելու սցենարը չի բացառել: «Իմ մոտեցումը հետևյալն է․ եթե […]