ԻՊԱՍ-ը պաշտպանություն է իրականացրել բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման գործերով
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իրավաբանական աջակցության շրջանակներում փաստաբանական ներկայացուցչություն է իրականացնում բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման երկու քրեական վարույթներով՝ նախաքննության և դատաքննության փուլերում։ Քրեական վարույթներից մեկով երկու մեղադրյալները խմբի կազմում (հայր և որդի), իրենց տանը բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակցի նկատմամբ։ Արարքը նախ որակվել է որպես առողջությանը թեթև վնասի պատճառում, ապա փաստաբանի միջնորդությունների արդյունքում […]