«Առնվազն վտանգավոր և խնդրահարույց». Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը քննարկվել է առանց խորհրդում ընդգրկված ՀԿ-ների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ առանց քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների մասնակցության, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես հաղորդում է վարչապետի աշխատակազմը, խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ. Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել […]