Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում
Հայաստանյան ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ և անհատ իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների և Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատաքննությունների մշտադիտարկում իրականացնելու խնդրանքով։ Կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին, […]