Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ վեր հանելով դրա արդյունավետության վրա ազդող գործոնները՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների բավարարությունը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի ամբողջականությունը։ Զեկույցում ամփոփվել է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների […]