ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ […]