Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերը. 2023թ․ հունվար-հունիս ամիսներին քննված վարույթների ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպութունը 2023 թվականին ևս շարունակել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկումը և կայացված որոշումների ուսումնասիրությունը։ Ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023թ․ հունվարից հունիս ամիսներն քննված 14 վարույթներ և դրանց արդյունքում կայացված որոշումները։ Ուսումնասիրված վարույթների գերակշիռ մասը՝ թվով 12 գործ կամ վարույթների 85%-ը, հարուցվել […]