
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝
Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է Վեհաժողովից և կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
2001 թվականի հունվարի 25-ին Ադրբեջանն անդամակցելով Եվրոպայի խորհրդին պարտավորվել է հարգել կանոնադրության 3-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները՝ կապված բազմակարծության ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ:
Ադրբեջանը ստանձնել է նաև հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ պարտավորվելով շարունակելու ջանքերը հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և շեշտել, որ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին մեծ ներդրում կլինի բանակցային գործընթացում և տարածաշրջանի կայունության համար։
Մինչդեռ, հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը բազմիցս խախտվել է Ադրբեջանի կողմից, իսկ 2020թ.-ին սանձազերծած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ղեկավարը չի թաքցրել և նույնիսկ հպարտացել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու առթիվ:
ԵԽ-ին անդամակցությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելով՝ Ադրբեջանը պարտավոր է նաև կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Սակայն չկատարված վճիռների քանակով Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում առաջատարներից է:
Հատկանշական է, որ Ադրբեջանը հատկապես շրջանցում է հայերին վերաբերող վճիռների կատարումը: Մասնավորապես, ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողությունն իրականացնող Նախարարների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերին արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիների խոշտանգումների չենթարկվելու և կյանքի իրավունքի խախտումներին վերաբերող՝ Բադալյանը, Խոջոյանը և Վարդազարյանը, Պետրոսյանը, Սարիբեկյանը և Բալյանը ընդդեմ Ադրբեջանի գործերով չեն վճարվել դատարանի կողմից սահմանված փոխհատուցումները: Ավելին, չեն վերաբացվել նաև համապատասխան քրեական վարույթները՝ հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել էր հայազգի անձանց իրավունքների խախտում նաև արդյունավետ քննություն չիրականացնելու հիմքով, այդ թվում՝ քննելու՝ արդյոք հանցագործության կատարումը պայմանավորված էր էթնիկ հիմքով ատելությամբ:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և