ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների պլանը․ Քաղհասարակության արձագանքը» խորագրով քննարկմանը։
Մելքոնյանը մտահոգություն է հայտնել, որ նախկինում եղած փորձը ցույց է տվել՝ քաղաքացիական հասարակության՝ բարեփոխումներին միտված առաջարկությունները հաճախ առանց ծանրակշիռ հիմնավորումների մերժվել են։
«Մենք ոլորտի հետ բախվող շահառուների հետ ամենօրյա աշխատանքի արդունքում տեսնում ու գույքագրում ենք բազմաթիվ խնդիրները․ մի շատ կարևոր բաղադրիչի վրա պետք է շեշտը դնել ոստիկանության բարեփոխումներում՝ խոսքը կրթության մասին է», -նշել է Մելքոնյանը։
Ըստ նրա՝ ամբողջովին պետք է բարեփոխվի կրթությունը ոստիկանական ակադեմիայում՝ ապահովելով ոչ միայն ապագա ոստիկանների համար մրցունակ կրթական ծրագրեր, այլ նաև ոստիկանների կրթության շարունակականությունը, քանի որ իրավունքը շարունակում է զարգանալ, իսկ համակարգի պատրաստվածությունը պետք է համարժեք լինի դրան։
Արաքս Մելքոնյանն առանձնացրել է անպատժելիությունը որպես ոստիկանության համակարգային խնդիր, նա կարևորել է բարեվարքության ինստիտուտի ներդրումը։
«Եթե մենք ստեղծում ենք ոստիկանության գվարդիա, որը համալրված է լինելու համակարգի այն ներկայացուցիչներով, որոնք տարբեր տարիներին ներգրավված են եղել մարդու իրավունքների աղաղակող խախտումներում, ապա մենք ունենալու ենք անվանափոխված, բայց ծառայության նույն որակով ու անպատժելիության մթնոլորտում գործող մարմին», -նշել է Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/article3club/videos/284522667679696/
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի