Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց՝ Ոստիկանության աշխատակիցների համար

Նոյեմբերի 29-30-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների համար։

Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը, Կարեն Տոնոյանը և Աշխեն Դաշյանը

Ներկայացվել են մարդու իրավունքների և վարչարարության ընդհանուր սկզբունքները՝ ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքների համատեքստում։ Փորձագետները ներկայացրել են նաև մարդու իրավունքների թեման ներխուժումը կանխելու կամ վերացնելու վարույթի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հավաքների ազատության համատեքստում: Անդրադարձ է եղել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վարչական վարույթում  անչափահասների իրավունքների ապահովման առանձնահատկություններին։ 

Դասընթացի շրջանակում քննարկվել է նաև Ոստիկանության վարչարարության վիճարկման դատական պրակտիկայի թեմային, որը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը։ 

Դասընթացները կրում են պարբերական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:

Դասընթացների շարքն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել