Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀՀ ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը վտանգված են ավտորիտար երկրների՝ ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի կոալիցիոն ջանքերով․ ԻՊԱՍ փորձագետը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին․ Հարթությունյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքի վրա ազդող գործոններն ու մարտահրավերները։

ԻՊԱՍ փորձագետը նշել է՝ դատական ​​անկախության ամրապնդումը և արդարադատության արդյունավետ իրականացումը շարունակում են մնալ արդիական և դժվարին խնդիր Հայաստանի Հանրապետությունում։

«Նախորդ տարին այդ առումով ուշագրավ ձեռքբերումներ չի ունեցել, թեև եղել են բարեփոխումների գործընթացներ և որոշակի զարգացումներ։ Չնայած դատավորների ընտրության և նշանակման օրենսդրական դաշտը համահունչ է միջազգային չափանիշներին, սակայն, դրանց կիրառման պրակտիկան մտահոգություններ է առաջացնում: Դեռևս մտահոգություններ կան Բարձրագույն դատական ​​խորհրդի գործունեության, ներառյալ նրա անդամների նշանակման հետ կապված», – շեշտել է Հարթույունյանը։

Հարությունանը շեշտել է, որ չնայած առկա այլ մտահոգություններին, Հայաստանում ներքին բարեփոխումների գործընթացը ցույց է տալիս կառավարության հանձնառությունը՝ ամրապնդելու ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։

«Սակայն Հայաստանի կառավարության այս հանձնառությունը և հայ ժողովրդի ընտրությունը խոչընդոտվում և ապակայունացվում են Ադրբեջանի պարբերական հարձակումների և ագրեսիայի պատճառով: Ավելին, Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարական օրակարգը պահպանելու ջանքերը վտանգված են այնպիսի ոչ ժողովրդավարական երկրների կոալիցիոն ջանքերով, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այս օրակարգը պահպանելու և ժողովրդավարական արժեքներն էլ ավելի ամրապնդելու համար Հայաստանին անհրաժեշտ է աջակցություն, որպեսզի հաղթի ավտորիտարիզմին ժողովրդավարության համար պայքարում․ դրան հասնելու համար Հայաստանը պետք է ունենա անվտանգություն և ազատություն», -շեշտել է Հարությունյանը։

ԻՊԱՍ փորձագետն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու այլ գործիչների ապօրինի ձերբակալություններին։

«Դատական ​​համակարգի անկախության և արդար դատավարության մասին խոսելիս չափազանց կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ու անհապաղ և համարժեք միջոցներ ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների՝ այդ թվում նաև վերջերս ապօրինի և կամայականորեն ձերբակալվածների, ինչպես նաև ռազմական և քաղաքական առաջնորդների արդար դատաքննության իրավունքը երաշխավորելու համար։ Հաշվի առնելով Ադրբեջանում համատարած հայատյացության քաղաքականությունը և պետականորեն հովանավորվող ռասիզմը, ակնհայտ է, որ ընթացող դատավարությունները չեն կարող և չեն լինելու արդար և թափանցիկ», – նշել է Հարությունյանը։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը պահանջել անհապաղ ազատ արձակել Բաքվում անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, իսկ համաժողովի ներկա պատվիրակություններին և միջազգային հանրությանը՝ կանգնել Հայաստանի կողքին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ճանապարհին:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել