Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքի վերաբերյալ քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյանն անդրադարձել է օրենքի հիմնավորումներին։
Մկրտչյանն արձանագրել է, որ հանրությանն ի սկզբանե ներկայացվել է օրենքի նախագծի մեկ տարբերակ, իսկ Ազգային ժողով ներկայացվել մեկ այլ՝ լրացված տարբերակ։
Անդրադառնալով օրենքի հիմքում դրված համեմատականներին՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հետ, ԻՊԱՍ փորձագետը նշել է, որ դրանց միջև բացակայում է համեմատական եզրը, քանի որ առաջինը համարվում է պատիժ, իսկ գործուն զղջալու դեպքում անձն առհասարակ ազատվում է քրեական պատասխանատվությունից։
«Իսկ նախկին օրենսգրքի ընդհանուր մասի այն դրույթներին հղում անելը, որոնց հիման վրա անձը օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում ևս կարող էր ազատվել քրեական պատասխանատվությունից, տեղին չէ, քանի որ ընդունված օրենքը նույնպես չի լրացնում գործող օրենսգրքի ընդհանուր մասի այդ բացը»,- նշել է ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյանը։
Մկրտչյանը նշել է, որ ամենամեծ մտահոգություններից է դատախազին տրված հայեցողական լիազորությունը։ Գործընթացը տեղի է ունենալու նախաքննության շրջանակներում, ինչը կաշկանդված է քրեական վարույթի և նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությամբ։ Եվ, նույնիսկ դատախազի որոշումը տուժողի կողմից բողոքարկելու դեպքում (իսկ շատ վարույթներում տուժողներ կարող են չլինել), դրա դատական քննության ընթացքը նույնպես հրապարակային և հանրության կողմից վերահսկելի չէ, քանի որ բողոքի քննությունը դատարանում իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատարանի որոշումները չեն հրապարակվում Datalex դատական տեղեկատվական համակարգում:
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում։
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։