Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Մայիսի 31-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության հայկական ֆորումը, որը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Դրա շրջանակներում տեղի ունեցած «Հակակոռուպցիոն ջանքերի առաջխաղացում. թափանցիկության, հաշվետվողականության և լավ կառավարման խթանում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը:
Պանելային քննարկման մասնակիցներն էին ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։
Արաքս Մելքոնյանը նշել է, որ հակակոռուպցիոն որևէ ջանք չի կարող արդյունավետ լինել, եթե այդ գործընթացի և ստեղծվող ինստիտուտների նկատմամբ չկա հանրային վստահություն, և այդ գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն էական է ժողովրդավարական հասարակությունում։
Մելքոնյանը ներկայացրել է կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն դատարանների դատավորների, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրական գործընթացների, դատախազների ցուցակի համալրման բաց մրցույթի դիտորդության արդյունքում վերհանված խնդիրները։
Արաքս Մելքոնյանը նշել է, որ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունը խիստ կախված է լինելու այն անձանցից, ովքեր ներգրավված են լինելու դրանցում։
«Մենք ունենք տվյալներ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հակակոռուցիոն դատարանի բոլոր ատյաններում ընտրվել էին բարեվարքության բացասական բարեվարքությամբ անձինք։ Իհարկե նախադեպային իրավիճակ ստեղծվեց, երբ Հանրապետության նախագահը ցուցակով անձանց չնշանակեց պաշտոնի և առարկություններով վերադարձրել էր առաջարկը, և հենց բարեվարքության հարցին ուշադրություն դարձնելու առաջարկություն էր ներկայացրել։ Բայց Ազգային ժողովի ընտրության համատեքստում, ունենք նույն խնդիրը, երբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում ունենք դատավոր, ով ունի բացասական բարեվարքություն, և նախագահը նույն մոտեցումը չի ցուցաբերել» – նշել է ԻՊԱՍ նախագահը։
ԻՊԱՍ նախագահն անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրվող բարեվարքության գնահատման խորհրդատվական եզրակացությունների հրապարակայնությանը, որպեսզի ապահովվի և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, և՛ այն մարմինների հանրային հաշվետվողականությունը և պատասխանատվության բարձրացումը, որոնք ընտրում և նշանակում են անձանց այս բարձր պաշտոններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։