
Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն
Սույն թվականի ապրիլի 22-ի գիշերը ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները մուտք են գործել «Պոլիգրաֆ» տեխնոակումբ և կատարել խուզարկություն։
Քննչական գործողության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձինք պառկեցվել են գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ, ըստ ակումբի հայտարարության, ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են ծեծի, ինչպես նաև մերկացվել խուզարկության համար։ Ակումբի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ իրենց նաև չեն ներկայացվել ակումբի տարածք մուտք գործելու արգելքի, ակումբի դռները կնքելու իրավական հիմքերը։
Չնսեմացնելով հանցավորության դեմ պայքարի նշանակությունը և այդ իմաստով պետության պարտականությունը, հասարակության շահի պաշտպանության անհրաժեշտությունը՝ անվիճարկելի է, որ այդ գործառույթը պետության կողմից պետք է իրականացվի` հարգելով մարդու արժանապատվությունն ու հիմնական իրավունքները։
Այս համատեքստում խիստ մտահոգիչ են ակումբի աշխատակազմի բարձրաձայնած տեղեկությունները, որոնք առիթ և բավարար հիմք են ինչպես ՆԳՆ ոստիկանության կողմից կարգապահական վարույթ հարուցելու, այնպես էլ իրավասու մարմինների կողմից քրեական վարույթ նախաձեռնելու և ձերբակալված անձանց ծեծի ենթարկելու, նրանց արժանապատվությունը դիտավորությամբ նսեմացնելու հանգամանքները քննության առնելու համար։
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառման արատավոր պրակտիկան չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակություններում և հաստատապես դրական ազդեցություն չի ունենա պետության ժաղովրդավարության ցուցանիշների վրա։
Հատկանշական է, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև կինոռեժիսոր Կարեն Հակոբյանը, որի պնդմամբ՝ ոստիկանության բաժնում ձերբակալվածի կարգավիճակով իրեն ժամեր շարունակ պահել են ձեռնաշղթաներով և չեն տվել ջուր, ինչը հիմնավորել են իր արտաքին տեսքով, ինչպես նաև զրկել են փաստաբան հրավիրելու հնարավորությունից։
Նկատի ունենալով վերոգրյալը՝
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի