Կարգապահական վարույթները երբեմն իրավասու մարմինների չլուծած խնդիրների հետևանքն են․ ԻՊԱՍ փորձագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը մարտի 15-ին մասնակցել է «Դատավորների նկատմամբ աճող կարգապահական վարույթները և դատական համակարգի ուշացող բարեփոխումները» խորագրով քննարկմանը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ միջնորդությունների թվի ավելացմանը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների խնդրին։
Ըստ Հարությունյանի, դատավորների կարգապահական վարույթների հարցը պետք է դիտարակել երկու տեսակետից։
«Առաջինը, այն բոլոր դեպքերում, երբ այդ վարույթները հարուցվում են դատավորի ցուցաբերած որոշակի վարքագծի հետևանքով, մենք մտահոգվելու առիթ ունենք, քանի որ դատավորն իր վարքագծով պետք է ձևավորի հարգանք ու վստահություն նախ իր, ապա՝ համակարգի նկատմամբ», – ասել է Հարությունյանը։
ԻՊԱՍ փորձագետը նշել է նաև, որ վարույթների հարուցումը հաճախ արժանանում է նաև դատավորների օբյեկտիվ բողոքին։
«Վարույթները օրինակ հարուցվում են դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված բացթողումների հիմքով։ Այստեղ ևս կա խնդիր․ կարգապահական վարույթները պետության կողմից դատական համակարգում չլուծված խնդիրների հետևանք են», – ասել է Հարությունյանը։
Մանրամասները տեսանյութում։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի