Ջատագովության մասնագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը Հանրային ռադիոյի «Քո ձայնը» նախագծի ընթացքում խոսել է ՀՀ-ում աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներից։
Հակոբյանը, ի թիվ այլ խնդիրների, առանձնացրել է գործատուների համար պետության կողմից ստեղծված պայմանները, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում աշխատողների վրա։
«Գործատուն ստիպված է և՛ գոյատևել, և՛ իր աշխատողների համար պայմաններ ապահովել։ Գործատուն հաճախ փորձում է ազատվել պետության դրած բեռից, ինչի հետևանքով աշխատողներն են հայտնվում ավելի վատ պայմաններում։ Մյուս կողմից էլ աշխատողը, աշխատաշուկայի խնդիրներից ելնելով, ստիպված է հարմարվել գործատուի ստեղծած պայմաններին», – նկատել է Հակոբյանը։
ԻՊԱՍ իրավաբանը նշել է, որ հաճախ ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների դեպքում իրազեկվածության մակարդակն աշխատանքային օրենսդրության ոլորտում ցածր է։
«2021 թվականից Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ձեռք բերեց նոր լիազորություններ, որոնց թվում է նաև իրազեկման գործառույթը։ Մենք շարունակաբար փորձում ենք ջատագովել այն, որ տեսչական մարմինը պարբերաբար գործատուներին որոշակի տեղեկատվական նյութերի միջոցով իրազեկի աշախատանքային իրավունքի և վարաչարարության մասին», – ասել է Հակոբյանը։
Մարամասները տեսանյութում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողի՝
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված