Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Նոր աշխատանքային օրենսգիրքը մի շարք խնդիրներ լուծում է, սակայն կատարելագործման ենթակա մի շարք դրույթներ կան․ ԻՊԱՍ փորձագետի ելույթը ԱԺ-ում

Փետրվարի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ելույթ է ունեցել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։ 

Հակոբյանը նկատել է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում աշխատանքային իրավունքի ոլորտում խնդիրների մի ստվար զանգված կլուծվի։ 

«Առկա են նաև կարգավորումներ, որոնք հնարավոր է այս նախագծի շրջանակում լրամշակել, որպեսզի և՛ աշխատողների, և՛ գործատուների իրավունքների պաշտպանության ու շահերի տեսանկյունից առավել կատարելագործված օրենսգիրք ունենանք», – նկատել է ԻՊԱՍ փորձագետը։ 

Հակոբյանը հիշեցրել է, որ ԻՊԱՍ-ն օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ է արել՝ հիմնվելով կազմակերպության կողմից իրականացված մոտ 500 դատական գործերի ուսումնասիրության արդյունքների վրա՝ աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով։ 

«Ուսումնասիրության ընթացքում բավականին հետաքրքիր արդյունքներ են դուրս բերվել՝ այդ թվում, օրենսդրական բացերի և խնդիրների վերաբերյալ։ Դատարանը տարբեր կերպ է անդրադառնում օրենսդրական բացերին՝ գործից կախված տարբեր մեկնաբանություններ տալով դրանց», – նշել է Հակոբյանը։ 

Ի թիվս այլ առաջարկությունների, ԻՊԱՍ իրավաբանը խիստ կարևորել է վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման հիմքերը հստակեցնելը, գործատուի կողմից կայացվող անհատական իրավական ակտերի նկատմամբ պահանջների սահմանումը, կարգապահական պատասխանատվության կիրառման ընթացակարգային կանոնների վերանայումը և այլն: 

ԻՊԱՍ իրավաբանը նկատել է նաև, որ խիստ կարևոր է Աշխատանքային օրենսգրքում սահմանել պարապուրդ և հարկադիր պարապուրդ հասկացությունները։

«Օրենսգիրքը միայն սահմանում է ոչ աշխատողի մեղքով պարապուրդ հասկացությունը, ինչը ենթադրում է ո՛չ աշխատողի, բայց նաև ո՛չ էլ գործատուի մեղքով պարապուրդ։ Ստացվում է, որ  որևէ սուբյեկտիվ հանգամանքի բերումով, օրինակ՝ գործատուի դիտավորության պատճառով պարապուրդում գտնվելու դեպքում աշխատողը կզրկվի  իր աշխատավարձի ամբողջական փոխհատուցման հնարավությունից։ Հետևաբար հարկադիր պարապուրդ և պարապուրդ հասկացությունները պետք է տարանջատել», – ասել է Հակոբյանը։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել