Ջատագովության մասնագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրուցել է դատավոր դառնալու գործընթացը դյուրացնող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ են մտել 2023 թվականից հունվարի 7-ից։
Նախկինում դատավոր դառնալու հավակնորդները հավելյալ 6-8 ամիս պետք է ուսուցում անցնեին Արդարադատության ակադեմիայում, ինչից հետո համապատասխան քննություններ հանձնեին։ Նոր կարգը թեկնածուների մասնագիտական չափանիշների որևէ փոփոխություն չի ընթադրում։ Եթե անձն ունի իրավաբանի բակալավրի աստիճան, ապա պահանջվում է մասնագիտական աշխատանքի 5 տարվա փորձ, մագիստրոսի դեպքում՝ 3 տարվա։
Հասմիկ Հարությունյանը նշել է, որ այս կարևոր փոփոխությունը հանրային քննարկման չի ներկայացվել։
«Օրենքում փոփոխությունը խնդրահարույց է, իսկ պատշաճ կարգով հանրությանը չիրազեկելը և քննարկման չներկայացնելն ավելի է բարդացրել իրավիճակը։ Դատավորը մինչև պաշտոնի ստանձնումը որոշակի պրակտիկ հմտություններ և բազա պետք է ունենա, առանց Արդարադատության ակադեմիայի տված գիտելիքի և փորձառության հենց իրենց՝ հավակնորդների համար հետագայում դժվար է լինելու», -նշել է Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողի՝
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված