Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ նախագահը՝ Մնացական Մարտիրոսյանին դատարանի նախագահ նշանակելու մասին

«Ազատություն» ռադիոկայանը քաղաքական հնչեղություն ստացած տարբեր գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակման մասին զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի հետ։

Մարտիրոսյանի առաջխաղացման թեման ակտիվացավ ամիսներ առաջ, երբ Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրեց որպես նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու։ Այս որոշումը նախագահական այդպես էլ չհասավ, քննադատական մեծ ալիքից հետո Մարտիրոսյանը հանեց իր թեկնածությունը՝ առանց որևէ բացատրության։

«Որոշակի ողջամիտ կասկածներ է մեզ տալիս, որ ուղղակի կոմպրոմիսային լուծում է եղել Հակակոռուպցիոն դատարան չգնալ, որովհետև բավականին աղմուկ բարձրացավ, բայց նրան նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ», – ասել է Արաքս Մելքոնյանը:

Օրենքով դատարանի նախագահ կարող է դառնալ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորը։ Մարտիրոսյանն ամիսներ առաջ կարող էր տույժի ենթարկվել, եթե Բարձրագույն դատական խորհուրդը քններ նրա դեմ ներկայացված բողոքը։ Բայց դատարանների անկախությունը երաշխավորող մարմինը երեք ամսվա ընթացքում այդպես էլ չի կարողացել քննել, թե ինչու է Մարտիրոսյանի կայացրած վճռի պատճառով Հայաստանը պարտվել Եվրոպական դատարանում, և գործը փակվել է։  Մելքոնյանը սա պատահականություն չի համարում։

«Շղթան այստեղ շատ լավ, հստակ երևում է, որ նաև այդ գործիքակազմը Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության չենթարկելու նրան, ողջամիտ կասկածներ է առաջացնում նաև այս հարցերի համատեքստում», – ընդգծել է Մելքոնյանը։

Մարամասները՝ տեսանյութում։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել