ԻՊԱՍ հաղորդման հիման վրա՝ Եռաբլուրում զոհվածների հարազատներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել Անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների հարազատներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առթիվ։ Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի, 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ տարածքից ոստիկանություն էին բերման ենթարկել մի շարք […]
Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթները կալանավորմանն առնչվող գործերով. ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ գործերը: Դրանցից 6-ը վերաբերել են կալանավորման հարցերին, այդ թվում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանավորման հիմքերի, պայմանների առկայության, կալանավորման ժամկետների, կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունների քննությանն առնչվող հարցեր և այլն)։ Ընդհանուր տեղեկություններ. Քննված 6 վարույթներից […]