Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ իրավաբան․ Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությունը թերի է

2022թ․ հոկտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի  է ունեցել  քննարկում «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով, որին մասնակցել են  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։  Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային […]

Պահանջում ենք վերանայել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը՝ հստակեցնելով դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։ Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել […]

ԻՊԱՍ հաղորդման հիման վրա՝ Եռաբլուրում զոհվածների հարազատներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել Անկախության օրը  Եռաբլուր զինվորական պանթեոնում  ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների հարազատներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առթիվ։  Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի,  2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ տարածքից ոստիկանություն էին բերման ենթարկել մի շարք […]

Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթները կալանավորմանն առնչվող գործերով. ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ գործերը: Դրանցից 6-ը վերաբերել են կալանավորման հարցերին, այդ թվում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանավորման հիմքերի, պայմանների առկայության, կալանավորման ժամկետների, կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունների քննությանն առնչվող հարցեր և այլն)։ Ընդհանուր տեղեկություններ. Քննված 6 վարույթներից […]

ԻՊԱՍ նախագահը՝ ԲԴԽ-ի մասին․ Գաղտնիության քողի տակ գործող պետական մարմինները կարող են չարաշահել իրենց լիազորությունները

Հոկտեմբերի 18-ին կայացել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի ստեղծմանը նվիրված միջոցառումը, որի  ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն Արաքս Մելքոնյանը անդրադարձել է  արդարադատության ոլորտի մի շարք խնդիրների, ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկման արդյունքները։  Ա․ Մելքոնյանն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական իշխանությունը դատաիրավական համակարգում համընդհանուր վեթինգ […]

Փաստաբանի հաստիք

Հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2022թ․ հոկտեմբերի 24-ը։ Կազմակերպություն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Հաստիքը՝ ՓաստաբանԱշխատանքի տևողությունը՝ մինչև 2023թ․ օգոստոսի 31-ը, երկարացման հնարավորությամբ (մինչև երեք ամիս փորձաշրջանով) Աշխատանքի հիմնական վայրը՝ ք. ԵրևանԱշխատանքի սկիզբը՝ նոյեմբերի 1Աշխատաժամանակը՝ Լրիվ դրույք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում վարչական իրավունքի և վարչական արդարադատության ոլորտում մասնագիտացում ունեցող […]

ԻՊԱՍ փորձագետ․ Ադրբեջանի զինծառայողների հանցագործությունները ոչ թե առանձին դեպքեր, այլ այդ երկրի հայատյաց քաղաքականության հետևանք են

Հոկտեմբերի 6-ին Վարշավայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում  կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո»  թեմայով քննարկումը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը քննարկման ընթացքում ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած պատերազմական […]

ԵՄ-Հվ․ Կովկաս գործակցության հանձնաժողովների նախագահը հանդիպել է ՀՀ քաղհասարակության անդամներին

2022թ․ հոկտեմբերի 11-ին Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության հանձնաժողովների նախագահ Մարինա Կալյուրանդը Բրյուսելում հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանդիպման վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման մեջ Կալյուրանդը հույս է հայտնել, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը […]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

Հոկտեմբերի 7, 2022 թ․ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո»  թեմայով քննարկումը։ Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության […]

ՀՀ քաղաքացիական հասարակության դիմումը իրավապաշտպան կազմակերպություններին

2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական ​​անօդաչու թռչող սարքերի, հրետանու և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումը։ Արդյունքում Հայաստանն ունի 207 սպանված կամ […]

Հայտարարություն Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների թեկնածուներ է առաջադրել ՀՀ արդարադատութան նախարար Կարեն Անդրեասյանին և նույն նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2022թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին […]

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

«ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության […]