Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կարծիք․«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 19․08․2022թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Կարծիք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Կարծիք․«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կարծիք են հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 12.08.2022թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Նախագծով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության  ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում: ԿԱՐԾԻՔ․«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ […]

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ Փաստահավաք զեկույց

Սույն փաստահավաք զեկույցը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների կողմից։ Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։ Փաստահավաք զեկույցում ներկայացվում են պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների նորմերի այլ խախտումներ, որոնք տեղի են ունեցել […]

ԻՊԱՍ զեկույց․Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

ԻՊԱՍ զեկույց․Առողջապահության և աշխատանքի տեսչության մարմնի դեմ դատական գործերի ուսումնասիրություն Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչության մարմնի դեմ բերված հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են 2019թ. […]

Հայտարարություն․ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները

Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային […]