ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
Սույն ուսումնասիրության նպատակն է վեր հանել ՀՀ դատախազության համակարգի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացերն ու թերությունները մասնավորապես Գլխավոր դատախազի եւ դատախազների ընտրության եւ պաշտոնի նշանակման հարցում։
Այս առնչությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է դարձել ընտրության եւ նշանակման ողջ գործընթացը՝ դրանում ներգրավված մարմինները, նշանակման ու ընտրության գործընթացի հիմքում դրվող չափանիշները, թեկնածուներին ներկայացվող պահանջները, թափանցիկության ու հրապարակայնության հարցերը։
ՀՀ ներպետական օրենսդրության կարգավորումները ուսումնասիրվել են վերաբերելի միջազգային ստանդարտների ու առանձին երկրների փորձի հետ համեմատությամբ։ Զուգահեռաբար, կազմակերպության կողմից իրականացվել է դատախազության համակարգում պաշտոնի նշանակման համար հայտարարված դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի մշտադիտարկում։
Վերջինս նպաստել է առավել հստակ պատկերացում կազմել գործընթացի, կարգավորումների եւ դրանց պրակտիկ կիրառման առանձնահատկությունների առնչությամբ՝ վեր հանելով ինչպես օրենսդրական, այնպես էլ պրակտիկայի խնդիրները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ ընտրության գործընթացում վերջերս ներդրված թեկնածուների բարեւարքության ստուգման հարցին, օրենսդրական կարգավորումներին ու պրակտիկ իրացմանը, ինչպես նաեւ դրա հետեւանքներին։
Իրականացված ուսումնասիրության արդյունքում վեր հանված օրենսդրական եւ պրակտիկ խնդիրների հիման վրա մշակվել են նաեւ համապատասխան առաջարկություններ՝ ոլորտի բարեփոխումների համար։
Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Գլխավոր դատախազության համակարգում միջազգային ստանդարտների ամրապնդում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ։
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի