Քաղհասարակության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ
Սույն թվականի ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին և առաջարկեց ԱԺ խորհրդին այն ընդգրկել ապրիլի 12-ի ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում: Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի […]