Քրեականացնել Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների եւ այդպիսի հայտարարությունների արդարացումը․ առաջարկություն հասարակական գործիչներից
Մի խումբ հասարակական գործիչներ Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների եւ այդպիսի հայտարարությունների արդարացման քրեականացման առաջարկությամբ 2022 թ. մարտի 31-ին դիմել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Առաջարկության մեջ մասնավորաբար ասվում է. «…Հաշվի առնելով վերջին ժամանակներում ՀՀ մի շարք քաղաքական գործիչների կողմից Հայաստանի ինքնիշխանության վերացման նպատակահարմարության մասին հրապարակային հայտարարությունները եւ այդ հայտարարությունների լայն տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, այդ ուղղությամբ հանրային դրական կարծիքի ձեւավորման ջանքերը եւ այդ գաղափարի կործանարար նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության համար, կարեւոր ենք համարում ՀՀ պետական իշխանության դերակատարությունը այդ խոսույթի ազդեցությունը օրինական եւ արդյունավետ կերպով խափանելու գործում: … Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի ազատությունը, գոյությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը կարող է ապահովել միայն Հայաստանի անկախ, ինքնիշխան, ժողովրդավար եւ սոցիալական հանրապետությունը, առաջարկում ենք ՀՀ ԱԺ իշխող քաղաքական խմբակցությանը հրատապ ընթացակարգով քննարկել եւ ընդունել ՀՀ ինքնիշխանության, պետականության եւ սահմանադրության անփոփոխելի դրույթների վերացման մասին հրապարակային կոչերի, այդ կոչերի արդարացումների համար քրեական պատասխանատվության սահմանման իրավական կարգավորում: Առաջարկում ենք ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններով քրեական հետապնդում սահմանել հետեւյալ սահմանափակ խմբերի ներկայացուցիչների համար այն դեպքում, երբ վերջիններիս ներկայացուցիչները ՀՀ ինքնիշխանության կամ պետականության վերացման, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավունքի սուբյեկտայնության դադարեցման նպատակահարմարության մասին կոչեր կամ առաջարկություններ կանեն, կամ կարդարացնեն այդպիսի կոչերը եւ հայտարարությունները.
Առաջարկության հեղինակներն են` Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Դավիթ Ամիրյանը, Գարեգին Միսկարյանը, Լարիսա Մինասյանը, Դանիել Իոանիսյանը, Ստեփան Գրիգորյանը, Արաքս Մելքոնյանը եւ Գայանե Աբրահամյանը:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի