Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վերաքննիչ դատարանը բավարարել է Լ․ Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության

Վերաքննիչ վարչական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ բավարարել է Լեւոն Բարսեղյանի բողոքն ու անվավեր ճանաչել Լ Բարսեղյանին «Վարչական տույժ նշանակելու մասին» 24 10․2019 թ-ի որոշումը։ Դեռեւս 05․02․2020թ-ին Լ․ Բարսեղյանը դիմել էր դատարան ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության՝ խնդրելով վերացնել իր նկատմամբ վարչական տույժ նշանակելու որոշումը։ Դիմելով վերաքննիչ դատարան՝ բողոքաբերը նշել է, որ վարչական […]

ՀՀ վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պացիենտների հսկողության, բժշկական օգնություն և սպասարկման կարգի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. ընդունված երկու հրամանների կարգավորումները

ՀՀ Վարչական դատարանը 2022թ. հունվարի 4-ին որոշում է կայացրել մասնակի բավարարել Արուսյակ Հայրապետյանի դիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ Դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչվել Առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում […]

Հայտարարություն Ղազախստանի ներքաղաքական գործընթացներին Հայաստանի զինված ուժերի հնարավոր ներգրավման մասին

2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի […]

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամների և այլ ՀԿ-ների՝ Ղազախստանում ստեղծված տագնապալի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի ներքոստորագրյալ անդամներս ու հայտարարությանը միացած մյուս ՀԿ-ները, չափազանց մտահոգված ենք Ղազախստանում ստեղծված լարված իրավիճակով։ Արագ զարգացող իրադարձությունների լույսի ներքո կոչ ենք անում բոլոր ցուցարարներին զերծ մնալ բռնություն գործադրելուց և Ղազախստանի իշխանություններին՝ ապահովել, որ ցույցերին ի պատասխան ձեռնարկված բոլոր գործողությունները լիովին համահունչ լինեն մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և միտված լինեն […]