Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ
2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմը շնորհավորում է Հասմիկ Հարությունյանին հանձնաժողովի կազմում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ գործունեություն և հաջողություններ:

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց