Տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը
2020 թվականի մայիսի 28-ին տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը՝ հեռավար եղանակով:
Նիստին ՀՀ-ից որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Նիստին ներկայացվել և հաստատվել է ցանցի 2020 թվականի աշխատանքային պլանը: Ներկայացվել են և քննարկվել կոռուպցիայի դեմ պայքարի ինդիկատորներն ու ոլորտները՝ ըստ արդեն իսկ մշակված գործիքակազմի:
ԻՊԱՍ-ը դեռեւս 2020թվականի փետրվարին ներկայացրել էր իր դիտարկումները ինդիկատորների և մշակված հարցաշարի՝ մասնավորապես դատական իշխանության եւ դատախազության ոլորտների վերաբերյալ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ