Հայտարարություն անվճար իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը և այտակարգ դրությամբ պայմանավորված՝ աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ անհրաժեշտությունը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն տրամադրում է առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով կարող եք դիմել՝ նամակ գրելով ԻՊԱՍ ֆեյսբուքյան էջին կամ info@prwb.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև զանգահարելով 098 505 303 հեռախոսահամարով։