Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայտարարություն կորոնավիրուսի տարածման համատեքստում ազատատությունից զրկված անձանց բուժման սկզբունքների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է  սկզբունքների ժողովածու, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող  անձանց:

Սկզբունքներով արձանագրվել է հետևյալը.

Կորոնավիրուսի վարակի (COVID-19) համավարակը արտակարգ մարտահրավերներ է առաջացրել բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար: Առկա են առանձնահատուկ և հրատապ մարտահրավերներ անձանց հարկադրաբար պահելու անազատության վայրերի աշխատակիցների համար՝ ներառյալ ձերբակալվածներին պահելու վայրերի, քրեակատարողական հիմնարկների, ներգաղթյալներին, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, ու կարանտինային վիճակով պայմանավորված անձանց նորաստեղծ կամ համապատասխան հաստատություններում, տարածքներում հարկադրաբար պահելու վայրերի հետ: Չանտեսելով կամ չնվազեցնելով Կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ խիստ ու պարտադիր պայքար մղելու անհրաժեշտությունը, ԽԿԿ-Ն հարկ է համարում հիշեցնել բոլոր իրավասուներին խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթի մասին: Կանխարգելիչ կամ պաշտպանական միջոցները անազատության մեջ գտնվող անձանց համար չպետք է հանգեցնեն անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Կոմիտեի կարծիքով ներքոշարադրյալ սկզբունքները Եվրոպայի խորհրդի ամբողջ տարածքում պետք է ընդունվեն ու կիրառվեն բոլոր՝ իշխանության իրավասու այն համապատասխան մարմինների կողմից, որոնք պատասխանատու են կամ ում որոշումներով անձինք զրկված են ազատությունից:

ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույց

post

https://prwb.am/2020/03/26/statement-of-principles-relating-to-the-treatment-of-persons-deprived-of-their-liberty-in-the-context-of-the-coronavirus-disease-covid-19-pandemic/

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել