Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է
Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է և այն նշվում է աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական գործունեության փորձ ունեցող անձանց մեկ տարի առանց գիտական կոչում ստանալու ամերիկյան համալսարաններում ուսանելու հնարավորություն տվող այս ծրագրին Հայաստանը մասնակցում է 2002թ․-ից և ունի 24 շրջանավարտ, որոնք ամերիկյան բուհում ուսանելուց հետո վերադարձել են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնելու Հայաստանին։ Այս տեսանյութում իրենց մասնագիտական կարիերայում Համֆրի ծրագրի թողած հետագծին են անդրադարձել ծրագրի 3 շրջանավարտներ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Թիքեյ ընդ փարթներս» ՓԲԸ-ի կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի