Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը:
Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ:
Վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր և անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել հայտնաբերել հանցանք կատարած անձանց: Ինչպես նաև նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել, թե հիշյալ դեպքերի ժամանակ ենթադրաբար հանցանք կատարած քաղաքացիական հագուստով անձինք գործել են արդյոք ոստիկանության հրահանգով, հովանավորչությամբ, թե՝ ոչ:
Քրեական գործը կասեցնելու որոշումը՝ 2018թ. հոկտեմբերի 9-ին բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:
2018թ. հոկտեմբերի 16-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական վարույթը կասեցնելու դեմ ներկայացված բողոքը:
2018թ. նոյեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումը բողոքարկվել է դատական կարգով:
2019 թ. ապրիլի 2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու և գլխավոր դատախազություն վարույթը կասեցնելու դեմ ներկայացված բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը:
2019թ. ապրիլի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի