Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է

2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ  61205016 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ: Վարույթն իրականացնող […]

Գլխավոր դատախազությունը մերժել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում հարուցված քրեական գործի կասեցման դեմ ներկայացված բողոքը

2019թ. օգոստոսի 23-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մերժել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ որոշման դեմ ներկայացված բողոքը: Քրեական գործը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ բողոքարկվել էր՝ 2019թ. օգոստոսի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, […]