2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների դիտարկման ամփոփում
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
05 հունիս, 2019թ.
Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործունեությանը:
Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը:
Վերջին օրերին, սակայն քաղաքացիների մի խմբի կողմից Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գրասենյակի մոտ իրականացված ցույցերի թիրախավորված բնույթը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաննների նկատմամբ սադրանքները, Հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքները, ազգային շահերի անվան տակ բռնության, ատելության խոսքի տարածման դրսեւորումներն անընդունելի են հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից :
Խեղաթյուրված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների եւ դրանց հիման վրա գնահատականների տարածումը, ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու եւ թափանցիկ կառավարման ձեւավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան հիմնադրամը:
Ավելին, բողոքի ակցիաների իրականցման նման գործողությունները հանգեցնում են միավորումների ազատության իրավունքի սահմանափակմանը, որը հակասում է ժողովրդավարական եւ իրավական պետության սկզբունքներին: Անհրաժեշտ է նշել ՀՀ ոստիկանության կողմից այդ ցույցերի ընթացքում դրսեւորվող բացառիկ զուսպ պահվածքը ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ արդեն մի քանի օր է, ինչ չի ապահովվում Հիմնադրամի բնականոն գործունեության հնարավորությունը:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը պահպանելու, աշխատակիցների եւ այցելուների անարգել ու անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ.
post
Announcement on the Harassment against the Open Society Foundations–Armenia
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն համագործակցության է հրավիրում հանրային