ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանին շնորհվեց «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը

2019թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» արարողությունը: «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար: Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մրցանակը այն խոսուն պատասխանն է, որ վերջապես ես կարող եմ տալ բոլոր այն մարդկանց, […]