Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Քննարկում «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով

2018թ.-ի նոյեմբերի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ներկայացրել է իր դիտարկումներն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի» փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկման ներքո:

Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ քաղաքացու համար գործող օրենսդրության շրջանակներում օրենքը պաշտպանության որևէ միջոց, մեխանիզմ չի նախատեսում: Առաջնայինը պետության հնարավոր միջամտության համար անձի պաշտպանության հնարավորություններ ստեղծելն է: Եթե անձը ստացել է քրեական գործի նյութեր, որտեղ իր վերաբերյալ առկա է որոշում օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառման վերաբերյալ, նույնիսկ այդ պարագայում այդ որոշման օրինականության վիճարկման հնարավորություն չկա: Գործող օրենքի հետ կապված խնդիրները վեր են լուծվել և ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով այդ ուղղությամբ արձանագրված խախտումների լույսի ներքո:

Անհրաժեշտ է ունենալ հստակ, մանրամասն կանոններ, իրավակարգավորում հեռախոսային խոսակցությունների նկատմամբ միջամտություն կիրառելու համար: Բացի այդ, օրենքը պիտի բավարար հստակությամբ ներկայացնի այն հանգամանքները և պայմանները, որոնց առկայության պարագայում իրավասու մարմինները կարող են դիմել, օգատգործել այդ միջոցները:

Գործող օրենսդրության շրջանակներում պետք է հստակ ներկայացվեն իրավասու մարմնի հայեցողական լիազորությունները և այդ լիազորությունների իրականացման մեխանիզմները, ինչն անհատին համարժեք հնարավորություն կտա իր հեռախոսային խոսակցության կամայական միջամտությունից պաշտպանվելու համար:

Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցների իրականացման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը բացակայում է:

Միջոցների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, ընդհանուր վարույթի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների հետ, պատկանում է դատախազությանը:

Միևնույն ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշում կայացնելու համար դատախազն է ցուցում տալիս: Գործառույթների նման խառը մեխանիզմը, ըստ էության, չի կարող օպերատիվ հետախուզական միջոցների կիրառման օրինականության նկատամբ արդյունավետ վերահսկողություն համարվել:

Առավել ևս, երբ Օրենքով հստակ սահմանվում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները դատախազական լիազորության սահմանների մեջ չեն մտնում:

Օրենքի համաձայն՝ իր նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառման կիրառման մասին անձը չի տեղեկացվում միջոցառումը կիրառելուց առաջ կամ դրա ընթացքում: Սա կարող է արդարցված համարվել ազգային անվտանգության և հասարակության պաշտպանության տեսանկյունից:

Այնուամենայնիվ,այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվում է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, անձը պետք է տեղեկացվի իր նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին:

Մատնանշված խնդիրները միայն այսքանով չեն սահմանափակվում, և «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ամբողջական վերանայման և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված նոր օերնքի մշակման խիստ անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի» փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկվել է «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով միջոցառման շրջանակներում՝ կազմակերպված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից:

Քննարկմանը ամբողջությամբ կարող եք հետևել այստեղ՝

post

Discussion on the topic “The Activity Principals of Law Enforcement Bodies in Democratic and Legal States”

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,