Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կարծիք Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ (OECD)

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին: Կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրականացրած օրենսդրական նախագծերի գնահատումն ու արձանագրած խնդիրները: Կարծիք «Դատական օրենսգրքի» և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ post https://prwb.am/2018/04/05/opinion-on-the-amendments-of-the-laws-on-judicial-code-and-prosecution-oecd/

«ՀՀ-ում 2018 թ. ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» ծրագիր

2018թ. հուլիսի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների և փաստաբանական գրասենյակների հետ համատեղ «Հանուն Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է իրավական աջակցություն տրամադրել ՀՀ-ում 2018թ. ապրիլին կայացած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության ենթարկված […]