Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
Հայաստանի քաղաքացիները երազում էին ազատ երկիր ունենալու մասին և հենց քաղաքացիները ստանձնեցին իրենց երազանքն իրականություն դարձնելու պարտականությունը, ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2018 թվականի մայիսի 16-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստանի քաղաքացիական հասարակություն Ֆորումի գլխավոր ասամբլեայի ժամանակ, «ԲլուԼինկ Սթորիս» պարբերականին տված հարցազրույցին:
2018 թվականի ապրիլին, Հայաստանի բոլոր փողոցները ողողված էին մարդկանցով, ովքեր դուրս էին եկել հանուն ժաղովրդավարության: Ըստ Հ. Հարությունյանի մարդիկ հավատում էին, որ իրենք են իրենց երկրի տերը:
Այն, ինչ մենք տեսանք Հայաստանում վերջին չորս շաբաթների ընթացում պատմական պահ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրների և հասարակությունների համար, ովքեր մտադիր են իրենց երկրներում հաստատել ժողովրդավարություն:
«Բողոքի ակցիաների առաջին քայլը սկսվել է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում, ով այդ ժամանակ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր: Նա անձամբ սկսեց շարժումը և շատ քանաքությամբ մարդիկ ներգրավվեցին ցույցերին, որովհետև արդեն 10 տարի է, որ այն անձը, ով զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը փորձում էր զբաղեցնել նաև երկրի վարչապետի պաշտոնը: Եվ, փաստացի ողջ համակարգը զբաղեցված էր իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Նրանք երկրում ստեղծել են տնտեսական ճգնաժամ, ներառյալ՝ անարդարություն, անպատժելիություն: Եվ մարդիկ շատ դժգոհ էին երկար ժամանակ իրականացված քաղաքականությունից: Եվ սա համարվեց քաղաքացիական շարժման կայծ, որտեղ քաղաքացիները գործեցին որպես իրական քաղաքացիներ և ստանձնեցին նոր պետություն կառուցելու պատասխանատվությունը: Բավականին հետաքրքիր էր, թե ինչպես քաղաքացիական շարժման այս ալիքը անցավ երկրի ողջ տարածքով՝ բոլոր շրջաններով, բոլոր քաղաքաներով և գյուղերով: Մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել՝ իրենց կարծիքները և դիրքորոշումը ներկայացնելու համար: Մասնավորապես` չափազանց կարևոր էր մարկանց հստակ դիրքորոշումը՝ կառավարությանը հրաժարական տալու պահանջ ներակայացնելով: Եվ այս փոփոխության հույսը այնքան ուժեղ էր, որ դա իսկապես տեղի ունեցավ: Դա հանրության ուժի հստակ ապացույց էր հակաժողովրդական ռեժիմի դեմ, որ արդեն բսվականին երկար ժամանակ էր պահանջում բարելավելու համար, սակայն ձախողում էր: Եվ հենց մարդիկ վերցրին նոր պետություն կառուցելու ղեկը»-նշեց Հ. Հարությունյանը:
Այժմ, հանրության պահանջով Նիկոլ Փաշինյանը, ով այս շարժման ղեկավարն էր նշանակվեց որպես երկրի վարչապետ: Նոր կառավարությունն արդեն ձևավորվել է և վարչապետի կողմից համապատասխան նախարարների նշանակումը արդեն իրականցվել է: Եվ իսկապես, թվում է թե երկիրն արդեն ներգրավվել է ժողովրդավարական զարգացումների նոր շրջափուլում, որտեղ մարդիկ ստանձնում են պատասխանատվություն՝ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումների համար: Եվ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այն երկրներում և հասարակություններում, որտեղ մարդիկ դժգոհ են երկրում տիրող իրավիճակից հենց իրենք վերցնեն դրա փոփոխության ղեկը: Նրանք սկսում են և կարծես թե պահանջում են իրենց՝ երկրում ժողովրդավարական կառավարում և արդարադատություն ունենալու իրավունքը:
Ըստ Հ. Հարությունյանի ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլ նաև երկրում յուրաքանչյուր քաղաքացու ձայնն էր, որ նպաստեց այս փոփոխության իրականացմանը: Եվ սա ի շնորհիվ անկախությունից հետո երկրում ավելի քան 20 տարի տիրող մեծ ձախողման արդյունք էր: Եվ հենց այս կետում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու էր զգում երկրի ապագայի, իր, իր ընտանիքի և երեխաների ապագայի համար: Նրանք կանգնեցին և ստանձնեցին այդ պատասխանատվությունը: Հենց այն կարևոր կետում էր, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը այս շարժման հաջողության հիմքը հանդիսացավ: Բայց սա դեռ ամենը չէ: Մենք նաև գիտենք այլ երկրների փորձից, որ նմանապես փոփոխությունները համարվում են միայն սկիզբ: Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն ունենա, հակառակ դեպքում քաղաքացիները կսկսեն հետ ուզել իրենց դիրքը և պահանջել ամեն ինչ կառավարությունից:
Դա այն կանոնն էր, որով մենք ապրել ենք Խորհրդային տարիներին և սա նաև երիտասարդների և ուսանողների շարժումն է: Այն սկսվել է մի շարք ուսանողների կողմից, ովքեր պարզապես ոտքի կանգնեցին, փակեցին ճանապարհը՝ պահանջելով ավելի լավ ապագա իրենց համար: Մենք իսկապես պետք է ներգրավենք այդ ուսանողներին և երիտասարդներին և ցույց տանք, որ իրենք են ցույցերի և իրենց երկրի տերը: Հենց սա էր շարժման հիմնական կարգախոսը՝ “Մենք ենք տերը մեր երկրի” Եվ դա իսկապես աշխատող տարբերակ էր:
Հ Հարությունյանի խոսքերով, երբ շարժումը սկսվեց, այնքան դրական էր ամեն ինչ: Երկու շաբաթվա ընթացքում մոտավորապես 2 հազար քաղաքացի բերման ենթարկվեց և պահվեց ոստիականկան բաժանմունքներում ավելի քան 12 ժամ, առանց իրավական օգնության: Մեր կազմակերպությունը և մի շարք այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեցին արագ արձագանքման թիմ և բավականին ակտիվ էին՝ ոստիականական բաժիններում պահվող քաղաքացիներին իրավական աջակություն ցուցաբերելու գործում: Եվ սա նաև լավագույն պատկերն էր, թե ինչքան կոռումպացված է իրավապահ, դատախազության և արդարադատության համակարգերը:
Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք առաջնահերթություն տանք արդարադատության անկախության և անաչառությանը՝ մասնավորապես դատախազության և իրավապահ համակարգերը: Մենք պետք է նախևառաջ կառուցնեք արդարադատության համակարգ և ցանկացած անձ, ով խնդիր ունի կոռումպացված կառավարության հետ, պետք է երաշխավորվի, որ արդարադատությունը պետք է գործի և այն լուծումները, որ առաջադրվում են պետք է լինեն անաչառ: Սա ամենառաջին քայլն է, որից պետք է սկսենք: Բայց դժբախտաբար, օրենսդրությունը և դրա կիրարկումը ենթադրում են տեղական և միջազգային հանրության ներդրումը ներկայիս կոռումպացված համակարգը և արդարադատության համակարգում անկախության գործոնը փոխելու համար:
Սակայն մենք, բավականին շատ ենք կենտրոնացել և ցանկանում են դիմել նաև անցումային արդարադատության ժամանակահատվածում, որտեղ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված բոլոր մարդիկ պետք ենքարկվեն պատասխանատվության ենթարկեն և պատժվեն: Նմանատիպ երևույթները այլևս չպետք է կրկնվեն երկրում ներկայիս կառավարության կամ կառավարության անդամների կողմից: Այսպիսով, սա հիմնական և կարևոր առաջադրանքն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար և մենք կփորձենք ներգրավել մեր միջազգային գործընկերներին այս խնդիրներին արդյունավետ լուծումների գտնելու համար:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի