Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Լ. Մ.ի գործով բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշում: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշումները «չեն պարունակում […]

Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար

2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից: Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության […]