Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ»:
Ընդգծելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի կարևորությունն ու օրինականությունը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի ներգրավվածությունն այդ գործում՝ այնուհանդերձ, մեր մտահոգությունն ենք հայտնում Փաստաբանների պալատի կողմից անցկացված մրցույթի ընթացակարգի ու ըստ այդմ կայացված որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով.
Փաստաբանների պալատը մրցույթի մասին հայտարարությունը հրապարակային տարածել է սույն թվականի մայիսի 21-ին, մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետ է ընտրվել մայիսի 24-ը: Պալատի կողմից սահմանված նման կարճ ժամանակահատվածը չի կարող համարվել ողջամիտ և չի ապահովել մասնակցության մրցակցությունը:
Փաստաբանների պալատի կողմից տարածված հայտարարության մեջ թեկնածուներին առաջադրվել են ընդամենը 2 չափանիշ՝
– թեկնածուն պետք է լինի փաստաբան (հարցազրույցին չի կարող մասնակցել այն փաստաբանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ),
– թեկնածուն պետք է ունենա հակակոռուպցիոն ոլորտում (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդրիների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին մասնակցություն և այլն) առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ:
Փաստաբանների պալատի կողմից ընտրության համար սահմանվել է առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձի չափանիշ, մինչդեռ հանձնաժողովի անդամներից պահանջվում է 10 տարվա մասնագիտական փորձ:
Հատկանշական է, որ որպես մրցույթին մասնակցության արգելք սահմանվել է փաստաբանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու և տույժը մարված չլինելու հանգամանքը: Մինչդեռ, վերջին երկու տարիներին Փաստաբանների պալատի կողմից կարգապահական տույժերը կիրառվում են ընտրողաբար՝ առավել համարձակ և քննադատոողական մոտեցում ունեցող փաստաբանների դեմ:
Տարածված հայտարարության համաձայն՝ մրցույթն անցկացնող աշխատանքային խմբում ընգրկված են եղել Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը, մամուլի խոսնակը և Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը: Ըստ նույն այդ տեղեկության՝ գնահատվել է հակակոռուպցիոն փորձառությունը, ստուգվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի իմացությունը: Մինչդեռ, հարցազրույց անցկացնող աշխատանքային խմբի անդամները հակակոռուպցիոն ոլորտում գիտակ չեն, չունեն համապատասխան ճանաչում, ինչը վերջիններիս գնահատումը դնում է կասկածի տակ:
2018 թվականի մայիսի 21-ին հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 7 թեկնածուներից ներկայացել է 6-ը: Հարցազրույցին մասնակցած փաստաբանների մասին հավելյալ տեղեկություն փաստաբանների պալատի կողմից չի ներկայացվել: Չի հրապարակվել որևէ տեղեկատվություն մրցույթի բովանդակության վերաբերյալ: Մրցույթի կարևոր պայման է գնահատման չափորոշիչների համակարգը, որի վերաբերյալ նույնպես որևէ տեղեկատվություն հայտարարության մեջ նշված չէ:
Հաշվի առնելով մրցույթի ընթացքում ՀՀ Փաստաբանների պալատի կողմից վերը ներկայացված բացթողումներն ու բարձրացված մտահոգությունները՝ կոչ ենք անում ՀՀ փաստաբանների պալատին՝
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայանակության» ՀԿ
«Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
post
Announcement on the Decision Made by the Chamber of Advocates on 29.05.2018
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և