Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ղուկասյանի աջակիցներն այդ որոշումն ընդունեցին ծափողջույններով: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է […]

Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]

ԻՊԱՍ-ը կստանձնի տուժողների շահերի պաշտպանությունը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 13-24-ն ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Կազմակերպությունը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր 2018 թվականի ապրիլի 13-24-ը տուժել են ոստիկանության գործողություններից՝ վնասվածքներ են ստացել հատուկ միջոցներից, ֆիզիկական ուժից, բերման են ենթարկվել […]

Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ահազանգում է, որ 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:40-ի սահմաններում կազմակերպությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 (Դավիթաշենում տեղակայված) զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից: Կից ներկայացվել է տեսանյութը: Կազմակերպությունն անհապաղ դիմել է ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ազգային […]