ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Հանձնաժողովի փոխնախագահի հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր և հիմնարար իրավունքն է:
Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար և համաչափ կիրառումն, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ներառյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Շատ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող և մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի