ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
13 ապրիլի, 2018թ.
ք. Երևան
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց խիստ մտահոգությունն արտահայտել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի, ներպետական և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործի քննության ընթացքի առնչությամբ:
2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը և քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:
Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:
Այս մտահոգությունն ավելի է ամրապնդվում այն փաստով, երբ 2018 թվականի ապրիլի 9-ի իր հերթական նամակով Դատարանը վերստին պահանջում է այն նույն փաստաթղթերը, որոնք արդեն ներկայացվել են և ստուգվել գանգատի ընդունելիության փուլում: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը պահանջում է ներկայացնել Անդրեաս Ղուկասյանի կողմից ՀՀ Վերաքննիչ դատարանի 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ներկայացված բողոքն այն դեպքում, երբ այդ բողոքը կցվել է գանգատին: Այս կերպ, Դատարանը վերստին երկարացնում է պետությանն առաջադրվող հարցերի ժամանակահատվածը:
Հատկանշական է, որ Անդրեաս Ղուկասյանի ներկայացուցիչները 2018թ. մարտի 21-ին ՄԻԵԴ-ից ստացված գրության հիման վրա արդեն իսկ ներկայացրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք համաձայն փոստային նամակների առաքման էլեկտրոնային համակարգի ստացվել են Դատարանում:
Հաշվի առնելով այս հանգամանքը վերստին պահանջում ենք
Մարդու իրավունքների Եվրպական Դատարանից
Եվրոպական Միությանը եւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կառույցներից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության