Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԱլԳ ՔՀՖ ուղերձը Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառմանը

2018 թվականի մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառումը, որին հաջորդել է Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, Եվրոպական Միության, Արևելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Արևելյան Գործընկերության անդամ երկրների 2020 թվականի Համագործակցային առաջնահերթությունների  իրականացման մեթոդական և տեխնիկական հարցերը, որոնց շրջանակներում խիստ կարևորվել է քաղաքացիական […]

«Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացում

2018թ․ մարտի 19-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացումը։ Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Զեկույցի պատրաստմանը աջակցել են […]

Վ. Թեյմուրազյանի խախտված իրավունքների կապակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Վ. Թեյմուրազյանը ՀՀ իշխանությունների կողմից դատապարտվել է երեք անգամ և երեք անգամն էլ արդարացվել է: Քրեական հետապնդումների արդյունքում սակայն  Թեյմուրազյանը կորցրել իր աշխատանքն ու բնակարանը: 2009 թվականի մարտի 23-ին Վ. Թեյմուրազյանի խախտված իրավունքների կապակցությամբ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանների կողմից: Գանգատում բարձրացվել է […]

Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները: ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: […]