«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տեղի ունեցածը գնահատում է որպես խոչընդոտում ՀԿ-ի բնականոն աշխատանքին՝ հատուկ մարմինների կողմից և խստորեն դատապարտում է նման գործողությունները
Հայաստանի Հանրապետություն
Ք․Երևան Մարտի 14,
2018թ-ի մարտի 12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ են այցելել ազգային անվտանգության երկու աշխատակից: Այցելության ժամանակ աշխատակիցները հայտնել են այն մասին, որ հետաքրքրված են հայաստանյան բոլոր ՀԿ-ների աշխատանքային գործունեությամբ:
Այնուհետև հարցեր են տվել այն մասին, թե ինչ գործունեություն է իրականացնում կազմակերպությունը, ում հետ է համագործակցում, արտասահմանյան ինչ այցելություններ է կատարում, քանի աշխատակիցներ ունի, ինչ հյուրեր է ունենում:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տեղի ունեցածը գնահատում է որպես խոչընդոտում ՀԿ-ի բնականոն աշխատանքին՝ հատուկ մարմինների կողմից և խստորեն դատապարտում է նման գործողությունները։ Կազմակերպությունը հայտնում է իր մտահոգությունը տեղի ունեցածի վերաբերյալ և հայտարարում է, որ շարունակելու է իր առջև դրված իրավապաշպան, առողջապահական և բարեգործական առաքելությունների իրականացումը Հայաստանում՝ միջազգային ակտերով, ՀՀ օրենսդրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
ՀԿ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն
ՀԿ Գյումրու Պրոգրես Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն
ՀԿ Ռոբերտ Ռևազյան / Փաստաբան
“Քալրֆուլ հաուս” սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
post

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի