ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
Երևան, 13 փետրվարի, 2018
Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստագույնս դատապարտում են 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունը:
Ուժի հրապարակային դրսևորումը ևս մեկ անգամ վկայում և ընդգծում է տիրող անպատժելիության, իշխող վարչակազմի կողմից բռնությամբ հարցերը լուծելու մշակույթը ջատագովելու և տարածելու միտումների մասին: Պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեության հարթակում դրսևորվող նման վարքագիծը չեզոքացնում է իշխանության իմիտացիոն այն ջանքերը, թե երկրում իբր իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ:
ՀՀԿ խմբակցության անդամների գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս կնոջ դերի և նրա նկատմամբ կիրառվող բռնության արատավոր պրակտիկայի մասին:
Այս առնչությամբ խիստ անհրաժեշտ է համարժեք արձագանք և հրատապ քայլեր ձեռնարկել, ուստի դիմում ենք.
Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում Մարինա Խաչատրյանի շահերի պաշտպանության և աջակցության համար:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս են բերել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել այն մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Երկիր Ծիրանիի» անդամների գործողությունները միտված են եղել տարիներ շարունակ Նուբարաշեն համայնքում տիրող գարշահոտության և առկա խնդիրների հարցը վերջապես տեսանելի և շոշափելի դարձնելուն: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ http://lurer.com/?p=278558&l=am :
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության