Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Արդարադատության խումբն իր զորակցությունն է հայտնում գործադուլին մասնակցող փաստաբաններին

ԲՀՀ-Հայաստան կազմակերպության Արդարադատության խումբն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում այն փաստաբաններին, ովքեր մասնակցում են 2018թ. փետրվարի 7-ին հայտարարված գործադուլին: Խմբի անդամներն ամբողջությամբ կիսում են փաստաբանների մտահոգությունները քաղաքացիակական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով ներմուծվող կարգավորումների վերաբերյալ, որոնք ուղղված են փաստաբանների անկախության սահմանափակմանը:

Փաստաբանների մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունն ու անկախությունը դատական համակարգի անկախության կարևոր նախադրյալներից է: Փաստաբանների անկախության նկատմամբ համակարգային ոտնձգությունները սկսվել են դեռևս 2017թ. հուլիսին Սասնա Ծռեր խմբի և մի շարք այլ գործերով ներգրավված փաստաբանների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերով: Իսկ դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն այդ ճնշումների հերթական դրսևորումն են:

Նշված օրենսդրական նախագծերն ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել ընթացակարգային կոպիտ խախտումներով, ինչպես նաև առանց հանրային քննարկումների անցկացման:

Խումբը մշտապես բարձրաձայնել է միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաբանի գործունեությանը նման միջամտությունների անթույլատրելիության մասին և իրազեկել հանրությանն արդարադատության իրականացման վրա դրա վտանգավոր հետևանքների մասին:

Կոչ ենք անում Ազգային ժողովին՝ վերոնշյալ նախագծերից հանել փաստաբանի նկատմամբ դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը քրեական արդարադատության ոլորտում իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2015թ. նախաձեռնել է հասարակական կառույցների ներկայացուցիչներից ու իրավաբաններից կազմված փորձագիտական խորհրդի՝ Արդարադատության խմբի հիմնումը: Խմբի առաքելությունը դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում օրենքների մշակման արդյունավետության, դրանցում միջազգային չափորոշիչների ներառման, ինչպես նաև բարեփոխումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումն է:

Արդարադատության խմբի անդամներ՝

Ավետիք Իշխանյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ռոբերտ Ռևազյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Արայիկ Զալյան փաստաբան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հերիքնազ Տիգրանյան փաստաբան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Դավիթ Խաչատուրյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել