ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացում
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
2017թ. դեկտեմբերի 1-ին «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայասատանյան ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի անդամ՝ Հայկուհի Հարությունյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում կայացած «Հայաստան-Եմ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն». թեմայով հանդիպմանը:
Ըստ Հ. Հարությունյանի՝ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարճ, բայց բավականին արդյունավետ քննարկում, առավել ևս, երբ կողմերը արձանագրել են, որ համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություն է բացում քաղաքացիական հասարակության և իշխանությունների համար:
Հ. Հարությունյանի գնահատմամբ՝ երկուստեք արձանագրվել է, որ Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմը և անդամ կազմակերպությունները ունեն բավարար փորձագիտական ներուժ, որպեսզի այդ համագործակցության մեջ իրական, բովանդակային մասնակցություն ապահովեն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է կարևորությունը քաղաքացիական հասարակության դաշտում առկա մասնագիտական ներուժը օգտագործելու, համաձայնագրով նախատեսված առանձին ոլորտների իրականացման դրույթների ապահովման և երկու կողմերի միջև առկա համաձայնությունը իրական դարձնելու համար:
Հ. Հարությունյանը խոսել է նաև, այն խնդիրների մասին, որոնց բախվում է քաղաքացիական հասարակությունը իր կողմից բարձրաձայնվող մարդու իրավունքների, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
«Այստեղ, մենք ևս իրապես համաձայն ենք ԱԺ փոխնախագահ պարոն Աշոտյանի կողմից հնչեցված այն մտքի հետ, որ փոքրիկ հաջողությունները պետք է գրացնել, բայց միևնույն ժամանակ, երբ փորձում ենք անդրադառնալ օրինակ՝ ոստիկանության անպատժելիությանը, դեռևս 2016թ.-ին հավաքների խաղաղ մասնակիցների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների ընթացքում դրսևորվող կոպտագույն արդար դատաքննության իրավունքների խախտումներին, ընտանեկան բռնության օրենքի շուրջ ծավալվող քննարկումներում քաղաքացիական հասարակության դեմ ծավալված քարոզարշավին և այս բոլոր տեղի ունեցող երևույթներին, այդ դրական փոքրիկ հաջողությունների արձանագրման համար այնքան էլ լայն տարածք և հնարավորություններ չեն ապահովում»-ասել է Հ. Հարությունյանը:
Հ. Հարությունյանը անդրադրադարձել է նաև քաղաքացիական հասարակության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող մարդու իրավունքների խախտումներին և հույս հայտնել, որ դրանք լուծում կստանան ոչ միայն քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերում, այլ իրական գործողություններում:
Տեսանյութը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=iwvxwwbRzRc&t=2s&ab_channel=ProtectionofRightsWithoutBorders
post
The Speech of Haykuhi Harutyunyan on “EU-Armenia Comprehensive and Enhanced Agreement”
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց,