
Ներկայացվեցին ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց
ՄԻԵԴ-ը գրանցել է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցով գանգատը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Նազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատը:
Գանգատի շրջանակներում ՄԻԵԴ առջև բարձրացվել են ՀՀ-ում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրներն ու դրանով պայմանավորված դատապարտյալ Հ. Ն. ազատության իրավունքի խախտման հարցը:
Դատապարտյալ Հ. Ն. պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել էր ՀՀ ներպետական դատարաններում: Հաջողության չհասնելով ներպետական մակարդակում՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո անձի ազատության իրավունքի խախտման հիմքով:
Գանգատում, մասնավորապես, ներկայացվել է, որ ՀՀ-ում բացակայում են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման օբյեկտիվ չափորոշիչներ և արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտար օբյեկտիվ և անհատականացված կարգով գնահատել անձի պատժի հետագա կրման անհրաժեշտությունը: Նման մեխանիզմի բացակայությունը հանգեցնում է ինչպես որոշման գործընթացում ներգրավված Անկախ հանձնաժողովի, այնպես էլ դատարանների կողմից չհիմնավորված և չանհատականացված որոշումների կայացման՝ խախտելով դատապարտյալի ազատության իրավունքը:
https://prwb.am/new/hy/2017/05/10/%D5%B4%D5%AB%D5%A5%D5%A4-%D5%A7-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B5/
https://prwb.am/new/hy/2017/05/01/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AA%D5%AB-%D5%AF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/
post

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ