Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Անդրեաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ

13 սեպտեմբերի, 2017 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տեւող կալանքով։ Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների: Հետագայում […]

ՄԻԵԴ նոր որոշում՝ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը որոշմամբ ընդունել է, որ պետությունը ձախողել է դիմումատուի՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ բարձրացված հարցի կապակցությամբ արդյունավետ քննության իրականացումը, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման՝ ընթացակարգային ասպեկտով: Գործի մանրամասները՝ հղումով http://hudoc.echr.coe.int/eng?i=001-176930 post Case of Matevosyan v. Armenia